Ոստիկանապետը հեղափոխությունից հետո նկատում է իրավապահներին դիմելու դեպքերի աճ
Հայաստանում հեղափոխությունից հետո 6 ամսվա կտրվածքով 807-ով ավելի քաղաքացի է դիմել ոստիկանություն, քան 2017թ-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Ժողովուրդը հեղափոխությունից հետո փոխված իրավիճակի արդյունքում ավելի զգայուն է դարձել: Մի փոքր բան է կատարվում, դիմում են ոստիկանություն: Միայն իրավիճակ փոխվելուց հետո 6 ամսվա կտրվածքով 807 դեպքով ավել քաղաքացիներ են դիմել, քան 2017 թ-ին»-նկատեց Օսիպյանը:
Օսիպյանը նշել էր նաև, որ անձի դեմ ուղղված հանցագործությունների, անչափահասների կատարած հանցագործությունների թվի նվազում է նկատվել: