«Չեմ կարոտում ֆուտբոլը. ինձ դուր չէր գալիս ճնշումը». Ջոն Թերրի
«Չելսիի» նախկին պաշտպան և ավագ Ջոն Թերրին խոստովանել է, որ չի կարոտում ֆուտբոլը: Ֆուտբոլիստը, ով ավարտեց կարիերան նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, տվյալ պահին հանդիսանում է «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզչի օգնականը:
«Կարոտում եմ արդյոք ֆուտբո՞լը: Գիտեք, ոչ: Ճնշումը հսկայական է, այդ պատճառով էլ չեմ կարոտում: Երբ դիտում ես այնպիսի հանդիպումներ, ինչպիսին է Լիգայի գավաթի եզրափակիչը, ուզում ես ինքդ դաշտ դուրս գալ: Բայց այդ ամբողջ ճնշումն ինձ դուր չի գալիս: Հիմա ես վայելում եմ կյանքը:
Իմ մարզիչներից ես միշտ փորձել եմ ինչ-որ բան սովորել: Նշումներ էի անում մարզումների ժամանակ: Հիմա փորձում եմ առաջադիմել: Մարզչի աշխատանքն այս առումով նման է ֆուտբոլիստի աշխատանքին. յուրաքանչյուր մարզումից առաջ պետք է փորձել ավելի լավը դառնալ, մտածել՝ որտեղ ես սխալվել: Այս ամենը հիշեցնում է դպրոցը, որտեղ դու անընդհատ սովորում ես և վերլուծում»,- Թերրիին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը