Բաժիններ՝

«Մտածում էի, որ ես էի հանգստյան օրերի արքան, բայց հետո տեսա Մեսսիին». Դելոֆեու

Անգլիական «Ուոտֆորդի» ֆուտբոլիստ Ժերար Դելոֆեուն, ով նախկինում հանդես էր գալիս կատալոնական  «Բարսելոնայում», հիացած է իր նախկին թիմակից Լիոնել Մեսսիի խաղով: Հիշեցնենք, որ արգենտինացին երեք գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության վերջին տուրում:

Անգլիայի առաջնության վերջին խաղում Դելոֆեուն ևս 3 գոլի հեղինակ էր դարձել:

«Մտածում էի, որ ես էի հանգստյան օրերի արքան, բայց հետո տեսա Մեսսիին:

Նա պարզապես անհավանական ֆուտբոլիստ է: Ես մեծ հաճույքով եմ հետևում նրա խաղին»,- նշել է Դելոֆեուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս