«Ի հեճուկս «բոլորս հայ ենք» արտահայտության՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թյուրք ենք». Ֆեյզիօղլու
Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով է հանդես եկել:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նա Խոջալուի դեպքերն անվանել է «ցեղասպանություն» և հավելել, որ Խոջալուում տեղի ունեցածը կապված է դաշնակցականների հետ:
Փաստաբանների միության նախագահի համոզմամբ` դեպքերի պատասխանատուներից շատերը հայտնվել են Հայաստանի պետական կառավարչական ապարատում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Ֆեյզիօղլուն համոզմունք է հայտնել.
«Ամեն ապրիլի 24-ին ժամանակակից երևալու համար ասում են «բոլորս հայ ենք» և փորձում են ստիպել արևմտյան աշխարհին, որպեսզի ընդունի դա: Ի հեճուկս դրան՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թյուրք ենք»: