Բաժիններ՝

Նիգերիայի գործող նախագահը հաղթանակ է տարել ընտրություններում

Նիգերիայի գործող նախագահ Մոհամադու Բուխարին՝ «Համընդհանուր առաջադիմական կոնգրես» կուսակցությունից, հաղթանակ է տարել երկրում կայացած նախագահական ընտրություններում: Այդ մասին հաղորդվում է Նիգերիայի ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ:

«Մոհամադու Բուխարին հայտարարվում է հաղթող եւ վերընտրված»,- ասված է հանձնաժողովի Twitter-ում: Նշվում է, որ Բուխարին հավաքել է ավելի քան 15 մլն ձայն՝ «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից իր մերձավոր մրցակցից առաջ անցնելով չորս միլիոն ձայնով: Ընդամենը վավերական է ճանաչվել մոտավորապես 27,3 մլն քվեաթերթիկ, ընդ որում գրանցված ընտրողները 82,3 միլիոն են: Նիգերիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն անցկացվել են փետրվարի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս