Բաժիններ՝

ExxonMobil-ը հորդորել է ամերիկացի աշակերտուհիներին դառնալ ինժեներներ ու փոխել աշխարհը

ExxonMobil նավթի-գազի աշխարհի խոշորագույն ընկերությունն ամենամյա բաց դռների օր է անցկացրել ամերիկացի աշակերտուհիների համար, որպեսզի նրանց խրախուսի ընտրելու ինժեների մասնագիտությունը։

Յոթ օրվա ընթացքում ExxonMobil-ի եւ նրա XTO Energy դուստր ընկերության, որը թերթաքարային նավթի արդյունահանմամբ է զբաղվում Տեխասում, մասնագետները միջնակարգ դպրոցի ապագա շրջանավարտուհիներին ամբողջ երկրում ծանոթացրել են էներգետիկայի բնագավառում ինժեներների կարիերայի առանձնահատկություններին: Ակցիային մասնակցել է ավելի քան հազար աղջիկ, իսկ 2003 թականից ի վեր ընկերության համանման միջոցառումներին մասնակցել է 15 հազարից ավելի աշակերտուհի: «Ինժեներներն այն մարդիկ են, որոնք ամեն օր փոխում են աշխարհը:

Եվ մենք ցանականում ենք աղջիկների երեւակայությանը տիրանալ ամենավաղ փուլում եւ նրանց ցույց տալ, թե որքան լավ ու հեղինակավոր է աշխատել այս բնագավառում: Մենք նաեւ հուսով ենք այս ծրագրի միջոցով լրացնելու այն գենդերային անհավասարությունը, որը գոյություն ունի տեխնիկական մասնագիտությունների բնագավառում»,- պարզաբանել է XTO Energy-ի նախագահ Սառա Օրթվեյնը:

2017 թվականին ԱՄՆ-ում սոսկ 250 հազար կին է զբաղված եղել ինժեներական պաշտոններում, մինչդեռ տղամարդիկ՝ ավելի քան 1,5 միլիոն: ԱՄՆ-ում մեքենաշինության բնագավառում բակալավրի աստիճանի շրջանավարտների ընդհանուր թվաքանակում կանանց բաժինը 20 տոկոսից պակաս է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս