Բաժիններ՝

Դանակահարություն Երևանում. 20-ամյա երիտասարդը ԲԿ է տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերքով. shamshyan.com

Փետրվարի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ստացված օպերատիվ տվյալների և բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երևանի բնակիչ, 28-ամյա Խաչատուր Խաչատրյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:

Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 20-ամյա Ռուբեն Նազարեթյանն է, ով Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է և հիվանդանոց է տեղափոխվել Փափազյան փողոցից: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել էին, որ նրան սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Խ. Խաչատրյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս