«Մենք բացարակապես չենք միջամտել՝ չնայած նրան, որ լիազորված ենք ՀՀ կառավարության անունից իրականացնելու, օրինակ, միակողմանի հայտարարություն, հաշտության առաջարկություն». Զեյնալյան
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձա փաստաբան Հայկ Ալումյանի իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությանը, ըստ որի՝ վարչապետը ՄԻԵԴ-ում Կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել Մարտի մեկի գործերով։
Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Մարտի մեկի գործերի գերակշռող մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, և այդ գործերը ՄԻԵԴ-ում ներկայացրել է ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։
ՀՀ կառավարության դիրքորոշումները ներկայացված են եղել, և մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել՝ անկախ նրանից, որ նախորդ գումարման Ազգային ժողովում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք դրան, ներկայացրել ենք հակափաստարկներ։
Բայց արդեն ի պաշտոնե, ներկայիս Կառավարության գործունեության ընթացքում, մենք դրանց բացարակապես չենք միջամտել՝ չնայած նրան, որ լիազորված ենք ՀՀ կառավարության անունից իրականացնելու, օրինակ, միակողմանի հայտարարություն, հաշտության առաջարկություն։
Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, և այն օպոնենտությունը, որ ժամանակին ներկայացվել է, գնահատվի անկողմնակալ դատարանի կողմից»։
Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձա փաստաբան Հայկ Ալումյանի իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությանը,…
Gepostet von Artak Zeynalyan am Samstag, 23. Februar 2019