«Ռեալը» ցանկանում է ամռանը վաճառել Գարեթ Բեյլին
Ինչպես հաղորդում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտածում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ եզրային հարձակվող Գարեթ Բեյլին վաճառելու մասին:
Հաղորդվում է, որ «Սերուցքայինների» ղեկավարները հիասթափվել են ֆուտբոլիստից և ուզում են նրա վաճառքից լավ գումար ստանալ՝ ապագա տրանսֆերների վրա օգտագործելու համար:
Ըստ աղբյուրի տվյալների՝ այդ գումարը «Ռեալը» ցանկանում է ծախսել «Հոֆենհայմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենին և «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին ձեռք բերելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլին քննադատել են նրա թիմակիցները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը