Բաժիններ՝

Պուտինը և Նաթանյահուն բանակցություններ կվարեն Կրեմլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պլանավորում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ փետրվարի 21-ին քննարկել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Փետրվարի քսանմեկին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Իսրայել Պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, որը Ռուսաստան կժամանի աշխատանքային այցով»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Պլանավորվում է քննարկել երկկողմ համագործակցության հրատապ հարցերը, ամենից առաջ առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել Մերձավոր Արեւելքի ընթացիկ իրադրության շուրջ, ներառյալ պաղեստինա-իսրայելական կարգավորման խնդիրները եւ Սիրիայի իրադրությունը»,-նշել են մամուլի ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728