![](/banners/BeFunky-design.jpg)
Զոհրաբ Մնացականյանը և Ռոբերտ Մենենդեսը կարևորել են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/964503.jpg)
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը փետրվարի 15-ին Մյունխենում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ, կարևորել Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ հայ համայնքի դերակատարումը։
Զրուցակցի խնդրանքով ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ առաջնահերթությունն է բարձր տեխնոլոգիաների և նորարարության առաջընթացի հիման վրա տնտեսական զարգացման ապահովումը։