«Շատ ծիծաղելի է, որ «Լիվերպուլին» համարում են ֆավորիտ «Բավարիայի» դեմ խաղում». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայն չէ այն պնդման հետ, որ իր թիմը հանդիսանում է ֆավորիտ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայանալիք Մյունխենի «Բավարիայի» դեմ հակամարտությունում:
«Մարդիկ միշտ ասում են, որ մենք հանդիսանում ենք մեծ ֆավորիտ: Ինձ թվում է, որ դա շատ ծիծաղելի է:
Կլինի երկու չափազանց ուժեղ թիմերի հակամարտություն, և ես չգիտեմ, թե դա ինչով կավարտվի:
Ես չունեմ զգացողություն, որ մենք արդեն դուրս ենք եկել քառորդ եզրափակիչ: Մեզ շատ դժվար կլինի դա անել, բայց «Բավարիային» էլ հեշտ չի լինի:
«Լիվերպուլը» շարունակում է զարգանալ: Մենք մինչև հիմա ոչինչ չենք հաղթել, և դա շատ վատ է: Մյուս կողմից՝ բոլորը հասկանում են, որ մեր թիմը հաղթանակաների մեծ քաղց ունի»,- Կլոպին է մեջբերում Sky Germany-ն:
«Լիվերպուլ»-«Բավարիա» առաջին խաղը տեղի կունենա Անգլիայում, փետրվարի 19-ին: Պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին՝ Մյունխենում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը