Արմեն Գրիգորյանը և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն անդրադարձել են անցումային արդարադատությանը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզին։ Այս մասին հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման, անցումային արդարադատության, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ:

Երկուստեք ընդգծվել է ՆԱՏՕ-ի բարևարքության ամրապնդման ծրագրի հետագա կիրարկման կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս