«Իմ քայլը» խմբակցությունը անվերապահ աջակցում է ՀՀ կառավարության ծրագրին. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը անվերապահ աջակցում է ՀՀ կառավարության ծրագրին: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա չահամաձայնեց, որ մեծամասնության ներկայացուցիչներն անհանդուրժող են դարձել:

Ըստ Մակունցի՝ ոմանք էմոցիոնալ են իրենց ելույթներում և դա նորմալ է խորհրդարանական քննարկման ժամանակ, բայց ամեն ինչ պետք է լինի կոռեկտության տիրույթում:

«Ծրագիրը բավականին ընդհանուր է, լայն է, ճկուն է»,- ասաց Լ.Մակունցը՝ հավելելով, որ խմբակցությունն իր գրավոր առաջարկները կառավարությանը կներկայացնի այսօր՝ օրվա վերջին:

Տեսանյութեր

Լրահոս