Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վահե Պապոյանի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Վահե Պապոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ նշված հարկային տարում ստացած եկամտի մասին:

Հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վահե Պապոյանը, որպես դրամական միջոց, նշված հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 1 700 000 ՀՀ դրամ: 2018 թվականի վերջում այդ գումարը նույն չափով պահպանվել է:

2018թ. «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 4 065 639 ՀՀ դրամ:

Վահե Պապոյանը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս