Բաժիններ՝

«Ես կարող եմ հավաստել 14 մարդու զոհվելը». Քեմ Դանիել Էլեբիգան

Առնվազն 14 մարդ է զոհվել Նիգերիայի հարավի Ռիվերսի նահանգում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում, որտեղ երկրի նախագահ Մոհամադ Բուհարին հանդես է եկել նախընտրական ճառով: Այդ մասին հայտնել է Vanguard տեղական հրատարակությունը: Հրատարակության տվյալներով՝ նախագահի նախընտրական հանրահավաքը կայացել Պորտ Հարկորտ քաղաքի մարզադաշտում: Հրմշտոցն սկսվել է արդեն այն բանից հետո, երբ նա հեռացել է բեմահարթակից: Զոհերի մեծ մասը վայր է ընկել եւ ոտնատակ եղել, մինչ կուսակցության կողմնակիցները փորձել են ուժով ճեղքել-անցնել փակ դարպասները:

«Ես կարող եմ հավաստել 14 մարդու զոհվելը… Թվերը կարող են փոխվել»,- հայտարարել է Պորտ Հարկորտի հիվանդանոցի ներկայացուցիչ Քեմ Դանիել Էլեբիգան:

Նիգերիայի ազգային ասամբլեայի եւ երկրի նախագահի ընդհանուր ընտրություններն, ինչպես հայտնել են զանգվածային լրատվամիջոցները, տեղի կունենան փետրվարի 16-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս