Բաժիններ՝

Microsoft-ը խնդրում է դադարեցնել Internet Explorer-ի օգտագործումը

Չնայած նրան, որ այս բրաուզերը հիմա տարածված չէ, կորպորատիվ շրջանակներում այն շատ հաճախ է օգտագործվում:

Microsoft-ը խնդրել է այլևս չօգտագործել Internet Explorer-ը՝ որպես հիմնական բրաուզեր: Այն չի աջակցում նոր ստանդարտներին, արագ չէ և խոցելի է հակերների հարձակումների համար:

Microsoft-ի հայտարարության մեջ ընկերությունը կոչ է արել Internet Explorer-ն օգտագործել՝ որպես ժամանակավոր լուծում, այլ ոչ թե՝ բրաուզեր ամենօրյա օգտագործման համար: Ընկերությունը խոստովանել է նաև, որ շատ ծրագրավորողներ թեստավորում են իրենց կայքերը միայն Chrome, Firefox կամ Edge բրաուզերներում:

Microsoft-ի հայտարարությունն ուղղված է հատկապես այն ընկերություններին, բանկերին և կազմակերպություններին, որոնց աշխատանքային ծրագրերը հին են և պահանջում են աշխատանք Internet Explorer-ով:

Կարդացեք նաև

Չնայած նրան, որ  Windows 10-ում ներդրված է Edge բրաուզերը, շատ կազմակերպություններ չեն օգտագործում այն, քանի որ,  ըստ նրանց, դա շահավետ չէ: Այս մասին հաղորդում է  The Verge-ը:  Բացի այդ, Edge-ը հնարավոր չէ տեղադրել  Windows 7-ում կամ Windows 8-ում, ինչը դժվարացնում է աշխատանքը:

Այժմ Microsoft-ը մշակում է Edge-ի նոր տարբերակը, որը հիմնված է լինելու Chromium-ի վրա:  Նույն հիմքն ունի նաև Google Chrome-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս