Դեմքի խորը կնճիռները հարթեցնող դիմակներ

Ծերության պրոցեսը կանգնեցնել ի վիճակի չէ ոչ ոք, սակայն կարելի է այնպես անել, որ տարիքային փոփոխություններն այդքան նկատելի չլինեն։ Ժամանակակից կանայք ավելի ու ավելի հաճախ են ընտրում նախորդ սերնդի գեղեցկուհիների կողմից փորձված ու հավանության արժանացած ժողովրդական միջոցները։ Այդ միջոցներն ի վիճակի են հեռացնել անգամ խորը կնճիռները։ Այդ պրեպարատների մեծ մասը շատ հեշտ է պատրաստել տնային պայմաններում, բացի դրանից, դրանք բոլորն էլ բնական են։

Եվ այսպես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կնճիռների դեմ պայքարելու դիմակների բաղադրատոմսեր, որոնց պարբերական կիրառությունից հետո դուք անհամեմատ ավելի երիտասարդ տեսք կունենաք։

1. Աչքերի շուրջը եղած կնճիռների դեմ դիմակ։

Հացից պատրաստվող այս դիմակը շատ արդյունավետ է խորը կնճիռների դեմ պայքարելիս։

Կարդացեք նաև

Հալեցրած սերուցքային կարագի մեջ թրջիր սպիտակ հացի փափուկ մասը ու զգուշորեն քսիր աչքերի հատվածի մաշկին։ 35-40 րոպե հետո լավ լվա տաք ջրով։ Այս դիմակը պետք է պատրաստել շաբաթական 2 անգամ։

2. Աչքերի շուրջը եղած կնճիռների դեմ քսուք։

2 թեյի գդալ կալենդուլայի բողբոջները խառնիր դեղատնային երիցուկի հետ ու վրան 100 մլ եռման ջուր լցրու։ Թուրմը քամիր 25-35 րոպե հետո, ապա ավելացրու մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ ու խառնիր։

Ստացված քսուքն ամեն օր՝քնելուց առաջ քսիր աչքերի հատվածի մաշկին։ Հիշիր, որ տնային պայմաններում պատրաստված քսուքը սառնարանում կարելի է պահել 4 օրից ոչ ավելի։

3. Ճակատի կնճիռների դեմ դիմակ։

Շատ կոսմետոլոգներ խորհուրդ են տալիս պատրաստել խմորիչի հիմքով շատ արդյունավետ դիմակ։ Խմորիչի բաղադրության մեջ B վիտամին կա, որը գերազանց կերպով թարմացնում է մաշկն ու հարթեցնում կնճիռները։

Պատառաքաղով մանրացրու խմորիչը՝ վրան քիչ-քիչ կաթ ավելացնելով։ Լավ խառնիր։ Այս դիմակը պետք է ճակատին քսել շաբաթական 3 անգամ ու թողնել՝ մնա կես ժամ։

4. Գերազանց երիտասարդացնող դիմակ դեմքի համար։

1 ձվի դեղնուցը խառնիր 1 թեյի գդալ կիտրոնի հյութի ու նույն քանակությամբ գերչակի յուղի հետ։ Մաքուր թանզիֆե կտորը թաթախիր այդ խառնուրդի մեջ ու դիր դեմքիդ։ Վրայից ծածկիր գոլորշու վրա տաքացրած սրբիչով։ 10 րոպե անց լվացվիր տաք կաթով։ Պրոցեդուրայից հետո քսուք պետք չէ քսել։

5. Կնճիռների դեմ Frownies պլաստներ։

Սա դեմքի կնճիռները հարթեցնելու ու դիմախաղն առանց բոտոքսի վերահսկելու ամենափորձված եղանակներից է։ Զարմանալի չէ, որ հենց Frownies պլաստներն են դարձել հոլիվուդյան աստղերի գեղեցկության գաղտնիքը։

Թրջիր պլաստը, կպցրու կնճիռին ու ֆիքսիր այն ուղղված վիճակում։ Թող որ ողջ գիշերը մնա։ Այս մեթոդի շնորհիվ բարելավվում է արյան շրջանառությունը, մեծանում է կոլլագենի արտադրությունը, գործարկվում է բջիջների նորացման գործընթացը։

Այս պլաստները փրկություն են կողքի վրա կամ դեմքով դեպի բարձը քնել գերադասող մարդկանց համար, քանի որ վաղուց հայտնի է, որ կնճիռների մեծ մասը ձևավորվում է հենց քնի ժամանակ։

Կնճիռների դեմ Frownies պլաստները կարելի է արժանիորեն անվանել դեմքի համար ֆիթնես։ Դրանց օգտագործմամբ կարելի է հեշտությամբ ուղղել վնասակար դիմախաղային սովորությունները, որոնք կնճիռների առաջացման գլխավոր պատճառն են։

Դեմքի համար բնական յուղեր։

Վերցրու մեկական ճաշի գդալ ցորենի ածիկի, ավոկադոյի ու նուշի յուղ։ Խառնիր ու ավելացրու 2 կաթիլ դեղձի յուղ և 3 կաթիլ քունջութի յուղ։ Բամբակե փայտիկով ստացված խառնուրդը օրական 2 անգամ քսիր կնճիռներին։

Այս դիմակներն ու քսուքները քեզ կօգնեն ազատվել խորը կնճիռներից։ Հիշիր, որ սխալ կենսակերպը ի չիք է դարձնում ցանկացած կոսմետոլոգիական միջոցի աշխատանքը։ Վերջ տուր վատ սովորություններին, շատ մաքուր ջուր խմիր, երկար մի արևահարվիր ու աշխատիր քիչ մտահոգվել տարատեսակ բաների համար։ Եվ գլխավորը, մի դադարիր ժպտալ։ Չէ՞ որ գեղեցիկ կինը նախ և առաջ երջանիկ կինն է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս