Բաժիններ՝

ՉժՀ-ն բողոք է հայտնել Թուրքիային Սինցզյանում համակենտրոնացման ճամբարների մասին պնդումների պատճառով

Չինաստանը բողոք է հայտնել Թուրքիային՝ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական Ինքնավար շրջանում ույղուրների համար համակենտրոնացման ճամբարների գործելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) արած արտահայտությունների առնչությամբ: Փետրվարի 11-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։

«Թուրքական կողմը շատ լուրջ սխալ է արել, ինչը բավականին անպատասխանատու է: Մենք վճռական բողոք ենք հայտնում այդ կապակցությամբ»,- ընդգծել է նա:

«Թուրքական կողմի մեղադրանքները հիմնված են ստի վրա: Թուրքիային կոչ ենք անում ընդունել դա»,- ասել է դիվանագետը: Ինչպես նշել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, 1990-ական թվականներից Սինցզյանի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումները հազարավոր ահաբեկչական ակտեր են կազմակերպել:

«Հուսով ենք, որ Թուրքիայում համապատասխան պատասխանատու անձինք կկարողանան տարբերել սեւն սպիտակից»,- ասել է Հուա Չունինը: Փետրվարի 9-ին Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Չինաստանի իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի «ապօրինի կալանավորված» բնակիչներին եւ փակելու այնտեղ կառուցված «համակենտրոնացման ճամբարներն ու բանտերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս