«Օր առաջ Մարտի մեկի թեման, բացահայտելով փակելը, մեր պետության շահերից է բխում». Անդրանիկ Քոչարյան

«Պետք է ուրախանանք մի բանից, նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր Մարտի մեկի գործով կա ամբողջական բացահայտելու քաղաքական պատվեր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նկատեց, որ «պատվեր» բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է, որ իրավապահ համակարգը այն տարիների ընթացքում, որ իրեն օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակներում և այնտեղ փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների, այդ խնդիրը պետք է հիմա լուծվի.

«Բանակը պետք է լինի առաջնահերթություն, որ բանակի թեման ընդհանրապես քննվի ու դրվի մի կողմ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որպեսզի այնտեղ ծառայողները եթե մասնակցել են Մարտի մեկին, քննվեն: Հիմնականում պատասխանատվության կենթարկվեն այն պատասխանատուները, որոնց քաղաքական որոշումը բերեց Մարտի մեկին: Եվ հիմա, եթե նախագահներն ասելիք ունեն, նրանք պետք է հարցաքննվեն»:

«Օր առաջ Մարտի մեկի թեման, բացահայտելով փակելը, մեր պետության շահերից է բխում»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս