«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել». Արմեն Մուրադյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Մեր բժիշկների հերթական բարդ վիրահատությունը՝ անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանի գլխավորությամբ։
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել:
Պրոֆեսիոնալ բժիշկների միջամտությամբ կատարվել է լրիվ միջային որովայնահատում, հատվել է որովայնամզի հետին թերթիկը, մերկացվել է որովայնային աորտան: Հաջող վիրահատությունից հետո հիվանդն այժմ իրեն լավ է զգում՝ գտնվելով բժիշկների հսկողության տակ»:
Մեր բժիշկների հերթական բարդ վիրահատությունը՝ անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանի գլխավորությամբ!!! Միքայելյան…
Gepostet von Արմեն Մուրադյան/ Armen Muradyan am Montag, 11. Februar 2019