Բաժիններ՝

Ճապոնիան Չինաստանին մեղադրել է իր ջրատարածք ներխուժելու մեջ

Ճապոնիայի վարչապետի դիվանատանը ճգնաժային հակազդման շտաբ է ստեղծվել այն պնդման կապակցությամբ, թե փետրվարի 11-ին չինական պահականավը Ճապոնիայի տարածքային ջրեր է ներխուժել Արեւելաչինական ծովի վիճելի կղզիների շրջանում: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Չինաստանի չորս պահականավեր մոտեցել են Ճապոնիային տարածքային ջրերին, եւ դրանցից մեկը ներթափանցել է, ինչպես պնդում են, ճապոնական գոտի Սենկակու կղզիների շրջանում, որոնք Չինաստանում անվանում են Դյաոյույդաո եւ համարում իրենցը:

Ճգնաժամային հակազդման շտաբը տեղեկատվություն կհավաքի այդ միջադեպի վերաբերյալ եւ կհետեւի հետագա իրադրությանը, նշել է հեռուստաալիքը: Սենկակու (Դյաոյույդաո) կղզիները տարածքային վեճի առարկա են Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս