Բաժիններ՝

Մերկելը կեղծ նորություններն անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկն է համարել ապագայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կեղծ նորությունները համարել է ապագայում անվտանգության կարեւորագույն սպառնալիքներից մեկը։ «Մենք պետք է սովորենք կեղծ նորություններին վերաբերվել որպես հիբրիդային պատերազմի բաղկացուցիչ մասի:

Իմ տեսակետով՝ դա վճռորոշ պահերից մեկն է Գերմանիայի ապագա անվտանգության եւ հասարակական միասնության հարցում»,-ասել է Մերկելը՝ փետրվարի 8-ին հանդես գալով Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նոր համալիրի բացմանը: Նրա կարծիքով՝ հետախուզական ծառայությունները «կարեւոր դեր» են խաղում ապատեղեկատվության սպառնալիքի դեմ պայքարում:

«Նման հաղորդագրությունների արագ ախտորոշումն այն բանի հիմքն է, որ պատասխան տրվի կարեւոր հարցերի՝ որ տեղեկատվությունն է ճշմարիտ, ինչ մեքենայություններ են արվել, որտեղ է թաքնված որեւէ պետական կազմակերպության քարոզչությունը»,-նշել է նա: Կանցլերի խոսքով՝ ինքն այդ խնդիրներն է տեսնում BND-ի ապագա աշխատանքի առանցքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս