Բաժիններ՝

Հովհաննես Գալստյանը կոչ է անում մոբիլիզացվել և «պատրաստվել դաժանագույն ոսոխի դեմ կենաց մահու կռվի»

Մշակույթի նախարարությունը կոչ է արել ինձ՝ դադարեցնել Հացադուլը։

***
Մշակույթի նախարարությունը 2018-ին ձևավորել է մի հանձնաժողով Նազենի Ղարիբյանի ղեկավարությանբ։ Գրել են կինոկենտրոնի մի կանոնակարգ, ապա ձևավորել են «ֆիլմերի պետական ֆինանսավորման հանձնաժողով»։ Այդ հանձնաժողովը մերժել է ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմի ֆինանսավորման շարունակության Հայտը։ Մերժել է անհիմն, ինչը հետո հաստատել է Մշակույթի նախարարությունը՝ տարածելով Հայտարարություն ֆիլմի ֆինանսավորման Հայտը մերժելու անօրինականության մասին։

Հիմա երկու կանայք՝ կինոկենտրոնի ժամանակավոր տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ու մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը հրաժարվում են բանակցել իրենց թույլ տված անօրինակությունը հարթելու շուրջ, հայտարարում են, որ բանակցելու ոչինչ չունեն, քանի որ մեր ընկերությունը դիմել է դատարան։ Բայց նաև տապալում են դատական նիստը՝ կեղծ հիմնավորումներով ձգձգելով դատավարությունը։

Ինչու են այս կանայք այսպես վարվում։ Որովհետև նրանք ունենք Իշխանության կողմից իրենց տրված ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ խաղալու ինդուլգենցիա։ Նրանք հայտարարում են՝ մենք իշխանություն ենք, ուրեմն մենք չենք կարող սխալ լինել։ Եթե որևէ մեկը գտնում է, որ մենք սխալ ենք, մենք կխժռենք նրան, կծծծծենք նրա արյունը, կլափենք նյարդերը, որովհետև դա մեր էությունն է, որովհետև մենք իշխանություն ենք։

Այս «փոքրիկ» կանայք, որ կորել են կեղծիքի ու ստերի մեջ, ճակատներին արդեն կրում են ֆիլմ փակողի խարանը, քաջ գիտակցում են, որ «որոշում կայացնողի» դիրքը կորցնելու հաջորդ պահին կորցնելու են հարգանքի վերջին փշուրները։ Այս կանայք քաջ գիտակցում են, որ իրենց վերջին հանգրվանը ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ լծակն օգտագործելն է։ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ լինելը՝ չզիջելը, հետ քայլ չանելը, սխալը չնդունելը, արյունը ծծելը, նյարդերը լափելը։ Սա վերջին շանսն է այս կռվի մեջ՝ իշխանության հովանու տակ լինելը։

Ինչ է մնում անել մեզ, ինձ՝ կինոռեժիսորիս, ֆիլմարտադրողիս, իմ ֆիլմի իրավունքները պաշտպանելու համար։ Մեկ բան՝ մոբիլիզացվել։

Մոբիլիզացնել իմ շրջապատը, մտերիմներին, աջակիցներին, իմ հիմնական պատվիրատուին՝ հասարակությանը, հավաքել բոլոր ուժերը ու պատրաստվել դաժանագույն ոսոխի դեմ կենաց մահու կռվի։ Կռիվ, որում մենք հաղթելու ենք, որովհետև իշխանությունը մեր սպասարկուն է, ոչ թե դահիճը։

Կոչ եմ անում իմ համախոհներին և լրագրողներին միանալ մեզ վաղը, փետրվարի 7-ին ժամը 1-ին՝ Ազգային Ժողովի այգում կայանալիք ՏԱՏԻԿՍԻ ՎԱՐՍԵՐԸ ֆիլմի աջակիցների Հավաքին և բացօթյա ասուլիսին։

Շնորհակալություն տարածելու համար:

Հովհաննես Գալստյան

Մշակույթի նախարարությունը կոչ է արել ինձ՝ դադարեցնել Հացադուլը։ ***Մշակույթի նախարարությունը 2018-ին ձևավորել է մի…

Gepostet von Hovhannes Galstyan am Mittwoch, 6. Februar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս