Բաժիններ՝

Դեմոկրատները պատասխան ճառում կոչ են արել Թրամփին՝ հարգել իր պարտականությունները և երկրի ժողովրդին

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է կառավարության աշխատանքի՝ ըստ ժամանակի ռեկորդային դադարեցման համար, ինչպես նաեւ անօրինական ներգաղթյալների ընտանիքների բաժանման համար: Փետրվարի 5-ի երեկոյան այս հայտարարությունն է արել դեմոկրատ Սթեյսի Աբրամսը, որն այս տարի հանդես է եկել պատասխան ճառով Կոնգրեսի երկու պալատներին նախագահի ուղերձից հետո։

1966 թվականից հաստատված ավանդույթով՝ Կոնգրեսին նախագահի ուղերձից հետո հեռուստատեսությամբ հեռարձակվում է ընդդիմության պատասխան ճառը: Այս տարի Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունն այդ դերի համար անսպասելիորեն ընտրել է 45-ամյա Աբրամսին, որը յոթ տարի եղել է դեմոկրատական փոքրամասնության առաջնորդը Ջորջիայի նահանգի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Աբրամսը ելույթ է ունեցել Ատլանտայում (Ջորջիայի նահանգ):

«Մենք բոլորս գիտենք, որ երկու կուսակցությունները միասին ի վիճակի են պատրաստելու XXI դարի ներգաղթի պլանը, սակայն այս վարչակազմն ընտրել է երեխաներին կալանքի ենթարկելը եւ ընտանիքների բաժանումը»,- պնդել է նա:

Բացի դրանից, նա կոչ է արել միասին աշխատել կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծման, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, երկրում արդար ընտրությունների անցկացման եւ հրազենի ձեռքբերման ու պահման նկատմամբ վերահսկողության օրենքների ընդունման համար:

Իր ելույթի ավարտին նա մեղմացրել է նախագահի նկատմամբ իր դիրքորոշումը՝ հայտարարելով, թե կցանկանար, որ ամերիկացիների ղեկավարին հաջողվեր իրականացնել իր նախաձեռնությունները:

«Թեեւ ես հիասթափված էլ եմ մեր խնդիրների լուծման նկատմամբ նախագահի մոտեցումից, չեմ ցանկանում, որ նա անհաջողություն կրի: Դրա հետ մեկտեղ մենք ցանկանում ենք, որ նա ասի ճշմարտությունը եւ հարգի իր պարտականությունները…»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս