Կխաղա՞ն Կլասիկոյում Մեսսին և Դեմբելեն
Արդեն վաղը կկայանա Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղը: Կատալոնական ակումբի երկրպագուների համար մտահոգիչ է, որ կարևոր խաղից առաջ չի մարզվում Լիոնել Մեսսին:
«Բարսելոնան» շարունակում է հետևել հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակին:
Diario Sport-ի տվյալներով՝ ակումբը բացարձակապես հանգիստ է Մեսսիի համար: Նա փոքր վնասվածք ունի, որը չպետք է ազդի Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» հետ առաջին խաղին մասնակցելու համար:
Մինչև վերջին պահը պարզ չի լինի՝ արդյո՞ք Մեսսին կընդգրկվի հայտացուցակում: Էռնեստո Վալվերդեն սպասում է ֆուտբոլիստի անձնական բժշկի կարծիքին:
Կատալոնական ակումբի երկրպագուների համար կա մեկ այլ լավ նորություն. Դեմբելեն վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Կլասիկոյին:
Ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն իսկ մասնակցել է մարզմանն ընդհանուր խմբի հետ:
Սիրարփի Աղաբաբյան