Հռոմի պապը պատարագ մատուցեց Աբու Դաբիում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 5-ին պատարագ է մատուցել Աբու Դաբիի մարզադաշտում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Այդ պատարագը դարձել է Հռոմի պապի առաջին եկեղեցական արարողությունը Արաբական թերակղզում:
Պատարագն անցկացվել է Zayed Sports City մարզադաշտում: Հռոմի պապը մարզադաշտ է ժամանել իր նշանավոր պապամոբիլով, նրան ողջունել են «Կեցցե պապը» եւ «Մենք սիրում ենք քեզ» բացականչություններով: Հաշվարկների համաձայն, պատարագին ներկա է եղել 135 հազար մարդ: Պատարագի կազմակերպիչները հայտարարել են, որ արարողությանը հավատացյալներ պետք է ժամանեին հարյուր երկրից, դրան ներկա են եղել նաեւ մուսուլմաններ: Հռոմի պապը պատարագը մատուցել իտալերեն լեզվով, այն ենթագրերի օգնությամբ թարգմանել են արաբերեն եւ անգլերեն:
Իր խոսքում նա դիմել Է իրենց տներից հեռու գտնվող եւ ապագայի նկատմամբ վստահություն չունեցող հավատացյալներին: Նաեւ նա հորդորել է չափավորություն պահպանել: Կաթոլիկ եղեղեցու հաշվարկներով՝ ԱՄԷ-ի ինը միլիոն բնակիչներից շուրջ 1 միլիոնը կաթոլիկներ են, նրանց մեծամասնությունն օտարերկրացիներ են: Փետրվարի 5-ին Հռոմի պապը մեկնելու է ԱՄԷ-ից, որտեղ գտնվում Է փետրվարի 3-ից: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել երկրի ղեկավարության, ինչպես նաեւ տարբեր կրոնական գործիչների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: