Շանհայում էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների թիվը ռեկորդ է սահմանել
2018 թվականի վերջին Շանհայում հաշվում էր էներգիայի նոր աղբյուրներով աշխատող (NEV) 240 հազար ավտոմեքենա: Այդ մասին վկայում են քաղաքի Հասարակական անվտանգության վարչության տրանսպորտային վերահսկողության բաժնի տվյալները:
Գերատեսչության տվյալներով՝ անցյալ տարի Շանհայում գրանցվել է ավելի քան 73 հազար նոր NEV, ինչը 20,2 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից: Այսպիսով, «մաքուր» ավտոմեքենաների օգտատերերի թիվը քաղաքում թարմացրել է ռեկորդը:
Շանհայը NEV-ի խոշորագույն շուկաներից մեկն էՉԺՀ-ում, նշում է «Սինհուա» գործակալությունը: 2018 թվականին Շանհայում տեղադրվել է շուրջ 10,5 հազար լիցքավորման կետ, դրանց ընդհանուր թվաքանակը տարվա վերջին գերազանցել է 210,66 հազարը: Քաղաքը պլանավորում է հետագայում եւս մեծացնել լիցքավորման կետերի թվաքանակը աճող պահանջարկը բավարարելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: