«Բավարիան» Նիկո Կովաչի փոխարեն՝ կհրավիրի կամ Ժոզե Մոուրինիոյին, կամ Խուլեն Լոպետեգիին
«Բայերից» կրած պարտությունից հետո Մյունխենում նորից սկսել են նոր գլխավոր մարզչի որոնումները:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարող է հեռացվել թիմից:
Ըստ Don Balon-ի տվյալների՝ «Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն Կովաչի տեղի համար դիտարկում է 2 թեկնածուների՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյին և իսպանացի Խուլեն Լոպետեգիին: Երկու մարզիչներն էլ այս պահին գտնվում են առանց աշխատանքի և կստանան առաջարկներ մյունխենցիներից, եթե Կովաչը հեռանա ակումբից:
2018-19թթ. մրցաշրջանի ընթացքում Մոուրինիոն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ Լոպետեգին՝ «Ռեալից»:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բավարիան» գրավում է 3-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Բորուսիայից» 7 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը