«Փաշինյանը հայտնվել է օրակարգային վակուումի մեջ»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության գաղափարական սնանկությունն ու օրակարգային ճգնաժամը։

Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի Հանրապետության օրհներգը, զինանշանն ու դրոշը փոխելու հարցը։ Այս հարցերը օրակարգ էին բերվել իշխանության կողմից՝ առանց որևէ կոնկրետ հիմնավորման կամ բացատրության։

Հաշվի առնելով այս հարցերի կեղծ և արհեստական օրակարգային բնույթը, տպավորություն է ստեղծվում, թե փորձ է արվում կամ զբաղեցնել պարապ մնացած ֆեյսբուքահայությանը, կամ էլ շեղել նրանց ուշադրությունը իշխանության համար առավել մեծ վտանգ ներկայացնող խնդիրներից։

Իսկ ինչ խնդիրներից է շեղում իշխանությունը հանրության ուշադրությունը և ինչում է այդ խնդիրների վտանգն իշխանության համար?

Կարդացեք նաև

Այս հարցերի պատասխաններն ընկած են ժողովրդական լայն զանգվածների կողմից, Փաշինյանի և մնացածի առաջնորդությամբ տեղի ունեցած իշխանափոխության ակունքներում։ Այդ ամբողջ գործընթացը զուրկ էր որևէ գաղափարախոսությունից և բացառապես հիմնված էր նախկին իշխանության, մասնավորապես Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրության կեջ կուտակված աննախադեպ հակակրանքի վրա։

Հանրության կողմից Փաշինյանին և մնացածին տված բարձր վարկանիշը հիմնված էր և մինչ օրս շարունակում է հիմնված մնալ բացառապես ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, քանի որ իշխանության գալուց մինչ օրս Փաշինյանին չի հաջողվել օրակարգ բերել կենսական նշանակություն ունեցող գեթ մեկ հարց։

Եվ դա պատահական չէ, այլ ամբողջովին տեղավորվում է իշխանափոխության «օրակարգի և գաղափարախոսության» տրամաբանության, իսկ ավելի ճիշտ դրա տոտալ բացակայության մեջ։

Նախկին իշխանությունների մեկուսացումից հետո Փաշինյանը հայտնվել է օրակարգային վակուումի մեջ, ինչը նշանակում է, որ իշխանությունը չգիտի՝ ինչ է պետք անել, չգիտի թե այդ ինչը ինչպես և երբ է պետք անել։

Արդյունքում հանրությանը նետվում է օրհներգի, դրոշի և զինանշանների փոփոխության «սարկազմիկ», իրականում գոյություն չունեցող օրակարգը։

Սպասում եմ, թե երբ է հայտնի հեքիաթի տղան հայտվելու ու բղավի՝ «Թագավորը մերկ է» և երբ կբացվեն մարդկանց աչքերը և նրանք կտեսնեն «թագավորի» գաղափարական ու օրակարգային մերկությունը…»:

Իշխանության գաղափարական սնանկությունն ու օրակարգային ճգնաժամը։Վերջին օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում…

Gepostet von Artur Ghazinyan am Montag, 4. Februar 2019

Տեսանյութեր

Լրահոս