Երկու շաբաթում կկորցնեք 4 կիլոգրամ, կմաքրեք օրգանիզմն ու կհանգստացնեք ստամոքսն ու մարսողական համակարգը
Ըստ healthylifetricks.com-ի՝ հնդկաձավարը (гречка) բուժիչ բազմաթիվ հատկություններ ունի, այն լավացնում է հիշողությունը, ուղեղի համար հրաշալի մթերք է: Հնդկաձավարի ծաղիկների թեյը դրական է ազդում շնչառական համակարգի և թոքերի վրա, իսկ տերևների ու ծաղիկների համադրությունն օգնում է բուժել արյան անոթների աթերոսկլերոզը:
Հնդկաձավարը մեղմացնում է ճառագայթման և քիմիաթերապիայի ազդեցությունը: Հնդկաձավարն օգնում է սրտանոթային հիվանդությունների ժամանակ, հատկապես՝ արյան բարձր ճնշման և մարսողական խնդիրների դեպքում: Կայքը նաև գրում է, որ այն շատ արդյունավետ միջոց է ավելորդ քաշից ազատվելու համար:
Հնդկաձավարի դիետա
Ձավարեղենի մյուս տեսակների համեմատ՝ հնդկաձավարը ցածր կալորիականությամբ մթերք է, որը պարունակում է մեծ քանակությամբ պրոտեիններ, ամինաթթուներ, երկաթ, մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, յոդ, վիտամիններ B1, B6, P: Այս դիետայի տևողությունը 14 օր է: Երկու շաբաթ անց կկորցնեք 4 կիլոգրամ, կմաքրեք օրգանիզմն ու կհանգստացնեք ստամոքսն ու մարսողական համակարգը:
Բաղադրատոմս
Երեկոյան եռացրած ջուր լցրեք հնդկաձավարի վրա, ջուրը թափեք և կրկին եռացրած ջուր լցրեք (1 բաժակ հնդկաձավարին՝ 1,5 բաժակ ջուր): Կարող եք ավելի շատ պատրաստել, սակայն ցանկալի է սկսել մեկ բաժակից: Հնդկաձավարը ծածկեք և թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան այն պատրաստ է օգտագործման համար:
Կարող եք հնդկաձավարն ուտել այնքան, որքան ցանկանում եք՝ առանց համեմունքների և աղի: Ամբողջ օրվա ընթացքում խմեք 1 լիտր կեֆիր և շատ ջուր: Կարող եք նաև սուրճ (առանց շաքարի) խմել, բայց ոչ ավելի, քան օրական 2 բաժակ: Ցանկալի է՝ սննդի վերջին ընդունումը լինի քնելուց 4 ժամ առաջ:
Օրվա ընթացքում կարող եք մրգեր և բանջարեղեն ուտել: Կարող եք ուտել նաև շոգեխաշած կանաչ բանջարեղեն՝ սպանախ, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ և այլն (առանց աղի և համեմունքների):
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը