«Խնդրի լուծումը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափն անցած տարիներին բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով:

ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչ վերաբերվում է բուն կարգավորմանը, կարծում եմ՝ համանախագահող երկրները, նաև՝ միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ խնդրի լուծումը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունն, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար։ Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հաջողել է հենց այդ հարթակը ստեղծելու առումով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս