Բաժիններ՝

Վենեսուելայի ԿԲ-ն մտադիր է 15 տոննա ոսկի վաճառել ԱՄԷ-ին. Reuters

Վենեսուելայի Կենտրոնական բանկը (ԿԲ) մտադիր է մոտ օրերս 15 տոննա ոսկի ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), որպեսզի այն վաճառի արտասահմանյան արժույթի պաշարները լրացնելու համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական մի աղբյուր:

Գործակալության տվյալներով՝ Վենեսուելան արդեն իր պահուստներից 3 տոննա ոսկի է վաճառել հունվարի 26-ին: Անցյալ տարի Վենեսուելան Թուրքիային եւ ԱՄԷ-ին վաճառել է 900 միլիոն դոլար գումարի չզտված ոսկի:

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հունվարի 30-ին գործարարներին նախազգուշացրել ՝ Վենեսուելայից ոսկու, նավթի եւ այլ ապրանքների գործարքներ կնքելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728