«Գերմանիան մինչև մայիս ամիսը կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝

1. Գերմանիան մինչեւ մայիս ամիսը կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։

2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։

3. Վիզաների ացատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների կարեւոր հարցերից է, եւ այն կմեկնարկի 2020 թվականին։ Մինչ այդ Հայաստանի կառավարությունը պետք է ավարտի նախապատրաստական բոլոր աշխատանքները։

Կարդացեք նաև

4. Հանրապետականի լայն միջազգային կապերը շարունակելու են ծառայել երկու հայկական պետություններին եւ հայ ժողովրդին»։

Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝1….

Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 31. Januar 2019

Տեսանյութեր

Լրահոս