Բաժիններ՝

«Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմություն» գիրքը հանձնվեց հայ ընթերցողի դատին

Հայ ընթերցողի դատին հանձնվեց մարզական կյանքին վերաբերող հերթական բեսթսելերը` իտալացի լրագրող Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը:

Գիրքը հայերեն թարգմանել և հրատարակել է «Newmag» հրատարակչությունը: Այն թարգմանել է Լիանա Զաքարյանը, խմբագրել՝ Գնել Նալբանդյանը:

Գրքում ներկայացված են լեգենդար ֆուտբոլիստի անցած ուղին, դժվարությունները, մեծ նվաճումները, ծանր մանկությունը, ընտանեկան բարդ վիճակը, երբ նոր է սկսել ֆուտբոլ խաղալ:

«Մեսսիի մասին պատմող այս գիրքը դասական օրինակ է այն բանի, թե ինչպես է պետք գրել մարզիկի մասին»,- ներկայացնելով գիրքը՝ ասաց խմբագիր Գնել Նալբանդյանը:

Մինչ այս հրատարակչությունը ևս մեկ մարզական բեսթսելեր էր հրատարակել` «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728