«Ես կարծում եմ, որ 2008թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից է կատարվել սահմանադրական կարգը տապալելու փորձ». Ռուբեն Սահակյան
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ վերջինիս կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ուղղված բողոքը:
Ինչպես հայտնի է՝ Ռ. Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այդ մեղադրանքին՝ Ռ. Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ այն «իրավական տգիտություն» է:
«Ես կարծում եմ, որ 2008թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի կողմից է կատարվել սահմանադրական կարգը տապալելու փորձ, բայց քանի որ փոփոխություն մտավ Քրեական օրենսգրքում, նրանց մասով քրեական հետապնդումը դադարեցվեց: Փոփոխությունը մտավ 2009թ. մարտին, և արդեն մարտի 31-ին դադարեցվեց քրեական հետապնդումը Ալեքսանդր Արզումանյանի և ևս 6 հոգու նկատմամբ»,- հայտարարեց նա՝ պնդելով, որ ՀՀ նախագահն անձեռնմխելի է, իսկ «եթե հակառակն են ասում, ապա դա տգիտություն է»: