«Իրական «կատաստրոֆան» կլինի հաղթած պետությանն ու բանակին պարտադրված խաղաղությունը». Արթուր Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերվում է հակամարտող բոլոր կողմերին, բայց չգիտես ինչու, խաղաղության պատրաստում են միայն Հայաստանի ժողովրդին:
Իսկ ի՞նչ է անում այդ ուղղությամբ Ադրբեջանը։
Ադրբեջանական ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղղությամբ ամենաճիշտ քայլը կլիներ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտելն ու բանտարկելը` որպես հայատյացությունը պետականորեն դատապարտող ժեստ:
Կգնա դրան Ալիևը? Չեմ կարծում, քանի որ Ադրբեջանում խաղաղության փոխարեն պատրաստվում են ՊԱՏԵՐԱԶՄԻ, ինչը Հայաստանում արդեն որակվում է «կատաստրոֆա»:
«Կատասրոֆան» պատերազմը չէ, մենք արդեն անցել ենք այդ «կատաստրոֆայի» միջով և հաղթել ենք:
Իրական «կատաստրոֆան» կլինի հաղթած պետությանն ու բանակին պարտադրված խաղաղությունը»:
Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերում է հակամարտող բոլոր կողմերին, բայց չգիտես ինչու,…
Gepostet von Artur Ghazinyan am Dienstag, 29. Januar 2019