Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Հայաստանի համար 2019 թ-ին ԵԱՏՄ նախագահության առաջնահերթություններից է դառնալու միասնական տնտեսական տարածքի ձևավորման համար ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում անհրաժեշտ կարգավորումները միմյանց մոտեցնելը: Այս մասին Դավոսում «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավոք, մենք ունենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ավելի քան 60 խոչընդոտ, որոնք թույլ չեն տալիս ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացում: Դա պայմանավորված է ԵԱՏՄ անդամ երկրների ներքին կարգավորումների հետ: Մեզ համար առաջնահերթ է լինելու այդ խոչընդոտները վերացնելը, որպեսզի իրական ընդհանուր տնտեսական տարածք լինի», – ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս