Բաժիններ՝

Եվրոպայում անհանգստացած են վրացիներից քաղաքական ապաստանի վերաբերյալ խնդրագրերի աճի պատճառով

Թբիլիսիում եվրոպական հինգ երկրների դեսպաններ ցանկանում են Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հետ քննարկել քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ Վրաստանի քաղաքացիներից ստացվող խնդրագրերի հետ կապված իրադրությունը, որոնց թիվը շարունակ աճում է։

«Շենգենյան գոտու երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Հունաստանում եւ Շվեյցարիայում, լրջորեն անհանգստացած են Վրաստանի քաղաքացիների կողմից քաղաքական ապաստանի համար դիմումների աճի կապակցությամբ, ուստի մենք ցանկանում ենք Վրաստանի ներքին գործերի նախարարի եւ վրացական կառավարության հետ քննարկել ու գտնել այդ հարցի լուծումը»,-հունվարի 22-ին լրագրողներին ասել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն:

Նա նշել է, որ միայն 2018 թվականի դեկտեմբերին Վրաստանի մոտավորապես հազար քաղաքացիներ են դիմել Ֆրանսիայի իշխանություններին՝ խնդրելով քաղաքական ապաստան տրամադրել:

Նա հայտնել է, որ եվրոպական երկրների կառավարություններն անհանգստացած են նաեւ Եվրոպայի երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից հանցագործությունների կատարման աճող փաստերից:

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, անցած շաբաթ Գերմանիայից, Ավստրիայից եւ Իռլանդիայից հարկադրաբար արտաքսվել են Վրաստանի 62 քաղաքացիներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս