Բաժիններ՝

«Պատվաստումները պարտադիր են». Թբիլիսիի քաղաքագլխի կինը բնակչությանը հորդորել է պատվաստումներ ստանալ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կինը՝ Անուկի Արեշիձեն, գտնում է, որ պատվաստումներ ստանալը պարտադիր է։

Արեշիձեն ոչ միայն հաջողված դիզայներ է, այլեւ չորս տղաների մայր, որոնցից մեկը մեկ տարեկան էլ չկա: Կինը Instagram սոցցանցի սթորիզում զետեղել է կրտսեր որդու՝ Նիկոլասի լուսանկարը: «Դատելով լուսանկարից՝ փոքրիկը պատվաստում է ստացել, քանի որ զույգ ոտքերին սպեղանիներ են երեւում: Արեշիձեն լուսանկարին կցել է «Պատվասումները պարտադիր են» գրությունը:

Վրաստանի առողջապահության նախարարության պաշտոնական վերջին տվյալների համաձայն, այս ձմռանը գրիպի վիրուսից բարդացումների պատճառով մահացել է 17 մարդ: Ներկայում գրիպով հիվանդացածների թվաքանակը նվազել է եւ հարյուր հազար բնակչի հաշվով կազմում է 253:

Վրաստանում նաեւ կարմրուկի համաճարակի լուրջ բռնկում է դիտվում. հունվարի 1-ից գրանցվել է դրանով հիվանդանալու 335 դեպք: Հիվանդների շրջանում, հիմնականում, նորածիններ են եւ 15-ից մինչեւ 40 տարեկան պացիենտներ: Այս տարի կարմրուկի դեմ պատվաստումը Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կլինի անվճար, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս