Բաժիններ՝

Սինայի թերակղզում գրեթե 60 ծայրահեղական է ոչնչացվել

Եգիպտոսի զինվորականներն ու ոստիկանությունը Սինայի թերակղզում իրականացված մի շարք հատուկ գործողությունների ընթացքում 59 ծայրահեղականի են ոչնչացրել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:

Այդ մասին ասված է երկրի զինված ուժերի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ 44 ծայրահեղականներ վերացվել են զինվորականների ուժերով եւ 15-ը՝ ոստիկանական գործողությունների ընթացքում:

Առգրավվել եւ ոչնչացվել են մի քանի տասնյակ փոխադրամիջոցներ, կապի միջոցներ, զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր: Ելուզակների հետ բախումներում զոհվել է եգիպտոսցի յոթ զինվորական: «Սինայ» ընդգրկուն հակաահաբեկչական գործողությունը Եգիպտոսում շարունակվում է անցյալ տարվա փետրվարից, այդ ժամանակաշրջանում ոչնչացվել ու ձերբակալվել են հարյուրավոր ծայրահեղականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս