Մարզպետների պարգևատրումը հրահանգավորված էր կառավարությունից. ոչ մի ծառայություն առանց վարձատրության չի մնում. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/Nikol7.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարզպետների կողմից իրենց եւ մարզպետարանների աշխատակիցներին պարգեւատրելը հրահանգավորված է եղել կառավարությունից եւ անմիջականորեն կապված է խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած բարձր արդյունքների հետ:
Մարզպետները եւ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կառույցները ակտիվորեն ներգրավված էին ընտրական գործընթացներում, եւ իշխանությունը պետական բյուջեից կատարված պարգեւատրումներով ցույց տվեց, որ ոչ մի ծառայություն առանց վարձատրության չի մնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: