«Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել
«Դեղին բաճկոնների» հերթական ակցիայի պատճառով շաբաթ օրը Ֆրանսիայի ամբողջ տարածքում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Արդեն տասներորդ շաբաթն է, որ Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում «դեղին բաճկոնները» բողոքի ակցիաներ են իրականացնում: Դրանք ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով:
Իշխանությունները ծրագրում են քաղաքում տեղադրել ութ զրահատեխնիկա և մոբիլիզացնել արագ արձագանքման բաժինների 35 անդամի: