Նատալիա Օրեյրոյի երևանյան մենահամերգին հնչելու են նոր երգեր
Ուրուգվայցի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի երևանյան համերգի շրջանակներում տեղի կունենան մի շարք երգերի պրեմիերաներ:
Համերգային երեկոն կանցկացվի ապրիլի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Արտիստը բեմում կլինի իր հետ ժամանած երաժիշտների ու պարային խմբի հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգն իր երկրպագուները երբեք չեն մոռանա:
Երևանյան համերգի օրը պատահական չէ ընտրված. այն նվիրված է Մայրության և գեղեցկության տոնին:
Նատալիա Օրեյրոն հանրության լայն շրջանակին հայտնի է «Վայրի հրեշտակը» հեռուստանովելից: Նրա «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում: