Բաժիններ՝

Մասքը հայտնել է Starship-ի ենթաուղեծրային թռիչքի համար հրթիռի տեղադրումն ավարտելու մասին

Ձեռնարկատեր Իլոն Մասքը հունվարի 11-ին հայտնել է, որ իր SpaceX ընկերությունն ավարտել է կրող հրթիռի տեղադրումը բազմակի օգտագործման Starship հրթիռատիեզերական համակարգի փորձնական ենթաուղեծրային թռիչքի համար։

«Հենց նոր ավարտվեց հրթիռի մոնտաժումը Տեխասի SpaceX մեկնարկային հարթակում Starship-ի փորձնական թռիչքի համար»,-գրել է նա Twitter-ում: Նաեւ ձեռնարկատերը հրապարակել է հրթիռի լուսանկարը, ճշտելով, որ պատկերն իսկական է, այլ ոչ թե համակարգչով ստեղծված:

BFR (Big Falcon Rocket) պայմանական անվանումը կրող նախագիծը 2017 թվականի սեպտեմբերին ներկայացվել էր Ադելաիդայում (Ավստրալիա) Աստղագնացության միջազգային կոնգրեսում: 2018 թվականի նոյեմբերին Մասքը հայտնեց, որ այժմ BFR-ն կոչվելու է Starship:

Հրթիռատիեզերական համակարգն ունի երկու բաղադրիչ՝ Starship-ը՝ տիեզերանավը կամ վերին աստիճանը, եւ Super Heavy-ը՝ հրթիռային արագացուցիչը (Falcon 9-ի առաջին աստիճանի ավելի հզոր նմանօրինակը): Այն կկարողանա ուղեծիր դուրս բերել մինչեւ 100 տոննա օգտակար բեռ:

Ենթադրվում է, որ համակարգը կլինի բազմակի օգտագործման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս