Փրկարարներն ամրացրել են տան տանիքի կախված թիթեղը
Հունվարի 9-ին, ժամը 12:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լիսինյան փողոցի տներից մեկի տանիքի թիթեղյա ծածկը քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ամրացրել են տան տանիքի կախված թիթեղը` մոտ 1 քմ: