Շուշիում շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն- ծանր
Շուշիում հունվարի 8-ին շմոլ գազից թունավորված 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:
Շուշիի քաղաքի Հախումյանի 1/11 հասցեում արձանագրված դժբախտ պատահարի հետևանքով ժամը 19:30-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում էր տեղափոխվել Նատալի Ժորիկի Մուսայելյանը՝ ծնված 2011 թվականին: Նրա մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում, ծանր աստիճանի սոպորոզ վիճակ:
Տուժածը ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ստանում է համապատասխան բուժում: