Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ
![](https://168.am/wp-content/uploads/2018/12/Lavrov.jpg)
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: