Բաժիններ՝

Նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ

Կառավարության որոշմամբ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարներին կից կստեղծվեն հասարակական խորհուրդներ:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ հասարակական խորհուրդը աջակցելու է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ:

«Հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ խորհուրդը քննարկելու է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ, ներկայացնելու առաջարկություններ և դիտողություններ»,- ասաց Զեյնալյանը:

Հասարակական խորհուրդն իր կարծիքն է հայտնելու նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի նախագծերի, հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների, նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31