Բաժիններ՝

Փարիզը չի չեղարկում ամանորյա հանդիսությունները՝ չնայած բողոքների սպառնալիքին

Փարիզի քաղաքապետարանը հաստատել է Ելիսեյան դաշտերում տոնական միջոցառումների կազմակերպման պլանները՝ չնայած դեկտեմբերի 31-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի նոր ակցիաների անցկացման՝ Համացանցում հնչած կոչերին: Այդ մասին հաղորդվում է Փարիզի քաղաքային վարչակազմի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Փարիզը հինգերորդ անգամ Ամանորի գալուստը կտոնի Monoprix-ի (գերշուկաների ցանցի) հետ համատեղ լուսային եւ հրատեխնիկական շոու կազմակերպելով Հաղթակամարին»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: Շոուից առաջ հանդիսականներին սպասում է ներկայացում, որի գլխավոր թեման կդառնան միանգամից երկու կարեւոր միջազգային համաձայնագրերի տարեդարձները։ Մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագրի 230-ամյակը, որն ընդունվել է 1789 թվականի Ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքներով, եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70 ամյակը, որն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Փարիզում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւով:

Ժամը 23:40-ից կամարի վրա կցուցադրվեն լազերային պրոյեկցիաներ, որոնց լայտմոտիվը կդառնա եղբայրության թեման՝ երկրի ազգային նշանաբանի երեք բաղադրիչներից մեկը: Դրանից հետո կլինի տոնական հրավառություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս